Մանկական հիվանդություններ
Կրակալում (կալցինոզ) նորածնային
Յուրահատուկ հիվանդություն է, որը հանդիպում է միայն նորածնային շրջանի երեխաների մոտ և բնորոշվում է մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքներում, գերազանցապես ենթամաշկային բջջանքում, կալցիումական աղերի կուտակումով։ Նորածնային կրակալման համար հատկանշական է, որ կալցիումի փոխանակության կողմից որևէ փոփոխություններ չեն արձանագրվում։
Էթիոլոգիան։ Վերջնականապես պարզաբանված չէ։ Կալցիումական աղերի կուտակմանը նպաստում են պտղի ներարգանդային հիպոքսիան, ծննդաբերության ընթացքում զարգացող շնչահեղձուկը, կենդանացման նպատակով պորտալարի անոթներով ներարկվող կալցիումի աղերի լուծույթները։
Հիվանդության աոաջին նշաններն արդեն նկատվում են ծնվելուց անմիջապես հետո կամ նորածնի կյանքի առաջին օրերին, երբ ենթամաշկային բջջանքում պնդացման (կարծրացման) օջախներ են հայտնվում։ Կալցիումական աղերի կուտակումը շատ հաճախ հանդիպում է հետույքի, շեքի, շուրջպորտային շրջաններում։ Տեղակայման հաճախականությամբ երկրորդ տեղում է միզատար ուղիների՝ հարերիկամային, հարմիզապարկային, հարմիզուկային բջջանքը։
Ենթամաշկային բջջանքում պնդացման օջախներին միանում են նաև մաշկի երկրորդային փոփոխությունները։ Ախտահարված օջախները պաստառող մաշկը դառնում է պինդ, մուգ կապտակարմիր գույնի։ Ախտահարված օջախները ցայտուն սահմաններ են ունենում և չփոփոխված մաշկի մակերեսից թեթևակի բարձրանում են։ Մի քանի օր անց կրակալման օջախները ծածկող մաշկը բարակում է, ենթարկվում նեկրոզի։ Գոյացած խոցերի հատակում կալցիումական աղերի փշրանքներ են երևում։ Հարուղիղաղիքային (պարառեկտալ) տեղակայման դեպքում 2-3 շաբաթական երեխայի հետանցքի շրջանում հայտնաբերվում են արագ զարգացող բորբոքման երևույթներով ինֆիլտրատներ։ Գոյանում են հարուղիղաղիքային խուղակներ։ Ամենածանր ընթացքը նկատվում է միզատար ուղիների կրակալման ժամանակ։ Այդպիսի հիվանդներն ունենում են արյունամիզություն, թարախամիզություն, հնարավոր են ուրոսեպսիսի երևույթներ։
Հիվանդության ախտորոշումը ճշտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ։ Կատարվում են ախտահարման օջախների ուղիղ և կողմնային ռենտգեննկարահանումներ։ Ռենտգեննկարների վրա ախտահարված հյուսվածքներում կրակալման խտություն ունեցող ստվերներ են հայտնաբերվում։
Բուժումը։ Միակ մեթոդը վիրահատական ճանապարհով կալցիումական կուտակումների հեռացումն է։
Ախտահարման սահմանափակ օջախների դեպքում կատարվում է ախտահարված հյուսվածքների քերում։ Միզատար ուղիների կալցինոզի, ինչպես նաև կրակալումների հեռացման հնարավորության բացակայության դեպքում բուժումը նպատակամղվում է բարդությունների կանխարգելմանը։ Սովորաբար կալցիումական կուտակումների հեռացումից հետո հիվանդության կրկնումներ չեն նկատվում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն